ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր երկրների զորամասերում |armenpress.am|
17:06 - 05 մայիսի, 2021

ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր երկրների զորամասերում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է բանակի հրամանատարական կազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին:

«Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը ժամանակակից իրավիճակին: Պետք է այսօրվա հրամկազմն անցնի տարբեր պետությունների զորամասերում պրակտիկա, որպեսզի ռազմավարական օղակի սպայակազմն ունենա գիտելիքներ, որոնք օգտագործվում են տարբեր պետություններում»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսվում է թարմացնել նաև ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել