Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա |armenpress.am|
15:07 - 05 մայիսի, 2021

Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:

«Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- ասված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել