ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծ |factor.am|
11:32 - 05 մայիսի, 2021

ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծ |factor.am|

factor.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում  ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք որևէ նպատակ չունեն սահմանափակելու ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ «Գովազդը համացանցով հասանելի կլինի 22.00-ից հետո, որը և՛ կապահովի տարիքային սահմանափակման խնդիրը, և՛ մյուս կողմից ավելի վերահսկելի կլինի»,- նշեց Արմեն Հայրապետյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել