Արցախի արտգործնախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը |armenpress.am|
17:01 - 04 մայիսի, 2021

Արցախի արտգործնախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ռուս խաղաղապահների դերը, որպես անվտանգության երաշխավոր: Այս մասին արտգործնախարարն ասել է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպման ընթացքում:

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ» ,-ասել է արտգործնախարարն՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, որի համատեքստում Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Սփյուռքի գործոնները:

«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ և խելացի օգտագործել»,-նշել է Բաբայանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շարունակվելու է օրակարգային է մնալու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել