«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է
19:49 - 03 մայիսի, 2021

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է

Պաշտոնական հրապարակումների azdarar.am կայքում հայտարարություն էր տեղադրված, ըստ որի` այսօր` 18:30-ին, պետք է տեղի ունենար «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը:

Համագումարը, սակայն, հետաձգվեց: Ստեղծվելիք կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գևորգյանը Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ համագումարը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով. հիմնադիրներից մի քանիսը Կապանում են, պետք է գային Երևան, սակայն չեն կարողացել:

Արմենուհի Գևորգյանի փոխանցմամբ` «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարն առաջիկայում տեղի կունենա:

Հիշեցնենք` մի քանի օր առաջ չէր կայացել «Արև սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել