Կասկածում եմ, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի. Ուկրաինան մանրադրամ է, որը կօգտագործեն, քանի դեռ ռեսուրս կա». Դոնեցկի ղեկավար |tert.am|
12:01 - 03 մայիսի, 2021

Կասկածում եմ, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի. Ուկրաինան մանրադրամ է, որը կօգտագործեն, քանի դեռ ռեսուրս կա». Դոնեցկի ղեկավար |tert.am|

tert.am: Դոնեցկի ազգային ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը կասկած է հայտնել, որ Ուկրաինայի պատճառով կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել: Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Չի կարելի փակուղի անվանել մշտապես ներկա իրավիճակը, այն մի օր պետք է ավարտվի: Կտեսնենք` ինչպես: Ես շատ լուրջ կասկած ունեմ այն հարցով, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»,- ասել է Պուշիլինը:

Դոնեցկի ղեկավարը կարծում է, որ Ուկրաինան մանրադրամ է, այդ իսկ պատճառով այն կօգտագործեն այնքան ժամանակ, քանի դեռ կա ռեսուրս:

Պուշիլինն ավելի վաղ պատրաստականություն էր հայտնել հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Վերջինս ընդգծել է, որ Դոնեցկը բաց է երկխոսության համար և հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ:

Պուշիլինի կարծիքով` վերջին ամիսներին տիրող իրավիճակը ցույց է տվել տարածաշրջանում հակամարտության «լիամասշտաբ էսկալացիայի» հավանականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել