Կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ. քննարկում
10:31 - 03 մայիսի, 2021

Կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ. քննարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախորդ շաբաթ Արցախում էին՝ «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ տնօրեն Սերգեյ Շահվերդյանի նախաձեռնությամբ՝ գործընկերների հետ քննարկելու Արցախում պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր:
 
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումը ծավալվել է հետևյալ հարցերի շուրջ.
 
  • Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:
  • Նախարարի խոսքով, ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից արդեն կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ: Դեպի այդ տարածքներ նախնական փուլում իրականացվում են ճանաչողական այցեր, ինչից հետո նախատեսվում են դրանց բարեկարգման, տեղերում ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման ու հանրահռչակման աշխատանքներ:
  • Կարևորելով Արցախում ոլորտի վերակենդանացման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը:
  • Ողջունելով հնչեցված առաջարկությունները՝ նախարարը շեշտել է, որ զբոսաշրջության զարգացումը առանցքային դեր է խաղում Արցախի ճանաչելիության ու տնտեսության զարգացման հարցերում, և ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել