Հին տեսանյութ է, տարածքն էլի մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին
 |tert.am|
13:00 - 02 մայիսի, 2021

Հին տեսանյութ է, տարածքն էլի մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին |tert.am|

tert.am: Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։

«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,-հայտնեցին Tert.am-ին։

Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել