«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

 |armenpress.am|
12:10 - 02 մայիսի, 2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել |armenpress.am|

armenpress.am: Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ Այս մասին հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշը՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի բացմանը։

«Արցախում՝ 50 տեղական և միջազգային գործընկերների հետ, ամբողջությամբ իրականացվել կամ ընթացքում է ընդհանուր առմամբ 75  մարդասիրական ծրագիր»,-հայտնեց Ստանիշը։

Այդ ծրագրերից մասնավորապես 45-ն արդեն ավարտվել  է, իսկ 30-նն ընթացքում է։

«Ավրորան՝ Արցախին»  նախագծի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքների, առողջապահական, հրետակոծված կրթօջախների վերականգնման, պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և բնակարանների վերանորոգման աջակցության ծրագրեր։ Դրանցից մասնավորապես  46-ն անհապաղ մարդասիրական օգնության նախագիծ է եղել, 16-ը՝ սոցիալական և ձեռնարկատիրական զարգացման, 13-ը՝ ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի քննարկումները կբարձրացնեն աջակցության ծրագրերի համադրման, հասցեականության ու արդյունավետության մակարդակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել