Պաշտպանության նախարարն «Աստղիկ» ԲԿ-ում տեսակցել է վիրավոր զինծառայողներին
10:12 - 02 մայիսի, 2021

Պաշտպանության նախարարն «Աստղիկ» ԲԿ-ում տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և  զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
 
Կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:
 
Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել