Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|
17:27 - 01 մայիսի, 2021

Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարկային պատմությունների փոխանակման իրականացման հնարավորություն կտրվի, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե նա ցանկանում է վարկ ստանալ: Այդ մասին Կազանում, ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանի անձնագրով կարելի է գալ Ռուսաստան, դիմել բանկին՝ վարկ ստանալու համար, և եթե անհրաժեշտություն լինի, եթե անձնագրի տերը համաձայն լինի վարկային պատմությունը տրամադրել այդ բանկին, ապա տվյալ բանկի համար հասանելի կլինի վարկային զեկույցը տվյալ անձի վերաբերյալ, ինչը տվյալ անձի համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը էականորեն, որովհետև, եթե հիմա փորձում եք ԵԱՏՄ անդամ երկրում վարկ ստանալ, ձեր վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չունի, իսկ դուք գիտեք, որ վարկային պատմությունը կարևորագույն նախապայման է՝ վարկավորման հետ կապված»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ որոշում է նիստում երկար քննարկվել, սակայն վարչապետները որոշում չեն կայացրել և հանձնարարել են լրամշակել հարցը: Խոսքը էլեկտրոնային առևտրի մասին է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել