ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան դատի է տվել ՊԵԿ նախագահին
 |armtimes.com|
21:30 - 30 ապրիլի, 2021

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան դատի է տվել ՊԵԿ նախագահին |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Բեգլարյանը դատի է տվել՝ կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին եւ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Բեգլարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում, նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Իսկ պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում Բեգլարյանը պահանջել է վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով:

ՊԵԿ նախկին պաշտոնյան ազատվել է 2020-ի հոկտեմբերին՝ հաստիքների կրճատման պատճառով: ՊԵԿ-ից տեղեկացրին, որ Բեգլարյանը կրճատվել է օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:  

Նշենք, որ Արտաշես Բեգլարյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել