«Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ
20:40 - 30 ապրիլի, 2021

«Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ

Այսօր՝ ժամը 19։00-ին, Ձորաղբյուր քաղաքի Ազատության 72 հասցեում նախատեսված էր անցկացնել «Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն այն չկայացավ։ 

Infocom-ն այցելել էր նշված հասցե՝ կուսակցության հիմնադիր համագումարը լուսաբանելու, սակայն այդ հասցեում գտնվող ռեստորանի դռները կողպված էին։ Կուսակցության հայտարարությունում նշված հեռախոսահամարով մեզ հստակ տեղեկություն չտրամադրեցին այն մասին, թե ինչու չի կայացել համագումարը։

Հավելենք, որ Արդարադատության նախարարության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունը մարտի 29-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 29-ին, որից հետո՝ մարտի 31-ին, նույն հարթակի միջոցով հայտարարություն էր տարածվել հիմնադիր համագումարի օրի փոփոխման վերաբերյալ, համաձայն որի՝ համագումարը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 19։00-ին, սակայն այս անգամ էլ չկայացավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել