«Ավելիին էինք սպասում». Կրեմլը գնահատել է Բայդենի պաշտոնավարման առաջին 100 օրը |tert.am|
16:54 - 30 ապրիլի, 2021

«Ավելիին էինք սպասում». Կրեմլը գնահատել է Բայդենի պաշտոնավարման առաջին 100 օրը |tert.am|

tert.am: Ամերիկյան նոր վարչակազմի կողմից Ռազմավարական սպառազենի կրճատման պայմանագրի (START)  գործողության ժամկետի երկաձգումը դրական քայլ էր ռուս-ամերիկյան հարաբերություններում, բայց դա փոքր է՝ համեմատած մեծ բացասականի հետ։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք, իհարկե, սպասում էինք ավելիին: Մենք չպետք է մոռանանք START պայմանագրի փաստացի երկարացման առնչությամբ շատ կարևոր ձեռքբերման մասին, պարոն Բայդենի նախագահության ժամկետի սկզբում է այդպիսի որոշում կայացվել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Բայդենի՝ 100-օրյա նախագահությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել