Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան. դատախազը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին |1lurer.am|
15:31 - 30 ապրիլի, 2021

Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան. դատախազը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործից:

«Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, այսինքն՝ հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, տասնյակ անձանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, պետք է ամբողջացվեն քննության տվյալները, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,- նշեց Դավթյանը:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Գագիկ Ծառուկյանը 2020 թ. քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր, սակայն 44-օրյա պատերազմի օրերին փոխվել էր նրա խափանման միջոցը, և ԲՀԿ նախագահն ազատ էր արձակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել