Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում

 |armenpress.am|
21:12 - 29 ապրիլի, 2021

Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային: «Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:     

«Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալիքները, պաշտպանում է Եվրամիության տարբեր երկրների կառավարությունների կողմից ի համերաշխություն ձեռնարկված քայլերը և կոչ է անում ԵՄ պետությունների կառավարություններին, ինչպես Սկրիպալի գործում, ցուցաբերել ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»,- ասված է փաստաթղթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել