Եվրախորհդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը ՌԴ-ի՝ «Ուկրաինա ներխուժման» դեպքում
 |tert.am|
20:26 - 29 ապրիլի, 2021

Եվրախորհդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը ՌԴ-ի՝ «Ուկրաինա ներխուժման» դեպքում |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնության հարցով` կոչ անելով պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի, «Ռոսատոմի», «ռուս օլիգարխների», ինչպես նաև ՌԴ-ին միջազգային SWIFT վճարային համակարգից բացառելու համար «Ուկրաինա ներխուժելու» դեպքում:

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում և ԵՄ ինստիտուտներին և անդամ երկրներին կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը:  

«Եթե ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին վերածվի ՌԴ-ի` Ուկրաինա ներխուժման, այս պայմաններում նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի, Ռուսաստանը պետք է բացառվի SWIFT վճարային համակարգից, ռուս օլիգարխների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, իսկ նրանց վիզաները ԵՄ` չեղարկվեն»,- ասվում է բանաձևում, որը խորհրդատվական բնույթ է կրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել