ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ
17:41 - 29 ապրիլի, 2021

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույնդատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել