Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|
16:50 - 29 ապրիլի, 2021

Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերկսվի:

«Մենք հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի»,- ասել է Պեսկովը, նշելով, որ այսօրվա դրությամբ «լարվածությունը Դոնբասում նորմայից բարձր է»:

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային , ինչը «ձեռնտու է սադրիչ դիրքորոշում որդեգրած Ուկրաինայի զինուժին»:

Պեսկովի խոսքով, լարվածությունը շարունակվում է նաև այն պատճառով, որ «միացյալ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում»:

«Երբ այս իրավիճակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողներ են հայտնվում, դա անվանում են «զորավարժանք», երբ Ռուսաստանն իր սեփական տարածքում է զորավարժություններ անցկացնում, դա անվանում են ռուսսկան ագրեսիա»,- ասել է Դմիտրի Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել