Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|
15:49 - 29 ապրիլի, 2021

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն այլ ոլորտների, գյուղոլորտում գրեթե անկում չի արձանագրել:

«Ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր ենք իրականացնում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, և մի քանի շաբաթվա ընթացքում էլ 1 000 հեկտար ինտենսիվ այգի կստեղծվի: Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան: «Օրինակ, շուտով զբոսաշրջության ոլորտում 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում»,- նկատեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել