Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|
14:24 - 29 ապրիլի, 2021

Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Մելքոնյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: Նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը: 
 

Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսելով սահմանների ապահովման մասին, նշեց, որ պատերազմից հետո սահմանային փոփոխություններ են եղել:

«Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Մինչև այս նախագիծը ներկայացնելը, մտածե՞լ եք այնտեղի բնակիչների անվտանգությունը ինչպես է ապահովվելու: Պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»:

Մելքոնյանն էլ պատգամավորի հարցին ի պատասխան նշեց, որ սահմանապահ մեր զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, ովքեր իրականցնում են ազգաբնակչության անվտանգության ապահովումը.

«Այդ հատվածում հատկապես՝ Գորիսից-Կապան, ճանապարհը մի քանի անգամ մտնում  է ադրբեջանական տարածք, այդտեղ նաև տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքեր, և, եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, բանակցություններ են ընթանում դրանք հարթելու ուղղությամբ»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Շարունակությունը՝  armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել