Մեղրիի միջանցքի մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալ |armtimes.com|
13:41 - 29 ապրիլի, 2021

Մեղրիի միջանցքի մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալ |armtimes.com|

armtimes.com: «Քննարկումներ պարբերաբար արվում են՝ գերիներ վերադարձի հարցի ուղղությամբ լուծում տալու համար: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են մեկ ամիս առաջ»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի մասին հարցին:

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի պաշտոնական զորքերը.

«Բնագիծն ամբողջովին կարգավորված չէ: Մենք այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ինչպես դիրքավորված էինք, այդպես էլ հիմա ենք դիրքավորված: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, հարցը դարձնել քննարկման առարկա, այդ ժամանակ էլ կմոտենանք դելիմիտացիային, և ավելի հստակ կլինի մեր սահմանը»:

Դիտարկմանը՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչպես նաև հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու սահմանային հատվածներում բնակվող քաղաքացիների անվտանգությունը, Մելքոնյանը պատասխանեց. «Ես ժամանակի հետ կապված հարցերի չեմ կարող պատասխանել»:

Խոսելով երկու պետությունների միջև սահմանային շերտ ստեղծելու մասին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ սահմանային շերտն ամեն մի երկիր իր տարածքի հաշվին է ստեղծելու:

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը խոսում է Մեղրիի միջանցքի մասին՝ Ստեփան Մելքոնյանը շեշտեց, որ Ադրբեջանը շատ բաների մասին կարող է խոսել.

«Միջանցքի մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար, բայց՝ ոչ միջանցքի մասին հարցեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել