Այսօր Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության. փաստաբան
11:35 - 29 ապրիլի, 2021

Այսօր Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության. փաստաբան

Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։

Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։

Եվ օ՜ հրաշք։

Այսօր՝ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝

Իշխան Սաղաթելյանը,

Արծվիկ Մինասյանը,

Գեղամ Մանուկյանը,

Տարոն Տոնոյանը,

Գերասիմ Վարդանյանը»,- գրել է Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել