Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
10:59 - 29 ապրիլի, 2021

Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց, ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձնելու առումով, ըստ էության, չի կատարում: 

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց: 

«Երեկ Եվրամիությունը ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել: Շատ կոնկրետ, հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանը ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ: Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց հետ, շատ կարևոր է, մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել համախմբված, համբերատար հետևողական, և այս հարցը դրական լուծում կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել