ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ անդրադարձ է եղել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը
 |factor.am|
23:05 - 28 ապրիլի, 2021

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ անդրադարձ է եղել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Բլինքենը կարևորել է նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգումը։ Բացի այդ՝ պետքարտուղարը կարևորել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել