Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել «դադարել սպառնալ հարևաններին»
 |tert.am|
22:59 - 28 ապրիլի, 2021

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել «դադարել սպառնալ հարևաններին» |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել «իր հարևաններին սպառնալու համար անհիմն ռազմական կուտակման պրակտիկան»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԵԽ-ի հրապարակած բանաձևի նախագծին:

«Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարևաններին սպառնացող անհիմն ռազմական կուտակման և սպառնալիքի պրակտիկան, դադարեցնել բոլոր սադրանքները և հետագայում ձեռնպահ մնալ նման գործողություններից ՝ լարվածությունը թուլացնելու համար»,-ասվում է փաստաթղթի նախագծում:

Եվրախորհրդարանականները չորեքշաբթի օրը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Քննարկումները երեք հարցի շուրջ են. Իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանի մոտ, Ալեքսեյ Նավալնիի գործը և չեխական Վրբետիցայի շուրջ սկանդալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել