Հրդեհ՝ Արին գյուղի միջնակարգ դպրոցում
22:15 - 28 ապրիլի, 2021

Հրդեհ՝ Արին գյուղի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 28-ին, ժամը 16:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արին գյուղի դպրոցի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցում գտնվող միջնակարգ դպրոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 18։50-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ) և ջերմահարվել թիթեղյա ծածկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել