ԱԻՆ-ն առաջիկայում ԱԹՍ կստանա. Արմեն Գասպարյանն ընդունել է «ՋԱՅԿԱ»-ի հայաստանյան պատասխանատուին
19:15 - 28 ապրիլի, 2021

ԱԻՆ-ն առաջիկայում ԱԹՍ կստանա. Արմեն Գասպարյանն ընդունել է «ՋԱՅԿԱ»-ի հայաստանյան պատասխանատուին

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ «ՋԱՅԿԱ»-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել «ՋԱՅԿԱ»-ի տարբեր ծրագրերով նախարարությանը ցուցաբերված աջակցության համար:

Նա գոհունակությամբ արձանագրել է, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել, հատկապես բնական աղետներից պաշտպանվելու ունակությունների բարձրացման, հրշեջ ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, ծառայությունների արդիականացման գործում: «Այս համագործակցության արդյունքում շահում է մեր ողջ ազգաբնակչությունը»,-ասել է Ա. Գասպարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն պատասխանատվությամբ:

Ռուզան Խոջիկյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Գասպարյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրադառնալով ընթացիկ «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ նա տեղեկացրել է, որ թեև համավարակի և պատերազմի պատճառով ծրագրի ժամկետները խախտվել են, սակայն դա չի կարող ազդել արդյունքների վրա: Նախարարությանն արդեն փոխանցվել են տեղեկատվության ապահովման նորագույն սարքավորումներ, առաջիկայում կտրամադրվի անօդաչու թռչող սարք: Ընթանում է նաև մասնագիտական հեռավար վերապատրաստում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող մի շարք այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել