Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՋԱՅԿԱ-ի հայաստանյան ծրագրերի համակարգողին
17:33 - 28 ապրիլի, 2021

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՋԱՅԿԱ-ի հայաստանյան ծրագրերի համակարգողին

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին:

Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ ՋԱՅԿԱ-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել ՋԱՅԿԱ-ի տարբեր ծրագրերով նախարարությանը ցուցաբերված աջակցության համար: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել, հատկապես բնական աղետներից պաշտպանվելու ունակությունների բարձրացման, հրշեջ ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, ծառայությունների արդիականացման գործում:

«Այս համագործակցության արդյունքում շահում է մեր ողջ ազգաբնակչությունը»,- ասել է Ա. Գասպարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն պատասխանատվությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել