Մենք մյուս շաբաթ ձեռք ենք բերելու 50 հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, որը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար․ Առողջապահության նախարար |tert.am|
17:13 - 28 ապրիլի, 2021

Մենք մյուս շաբաթ ձեռք ենք բերելու 50 հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, որը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար․ Առողջապահության նախարար |tert.am|

tert.am: Մենք սեփական օրինակով ուզում էինք ցույց տալ, որ պատվաստումները կարևոր կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսը և վերադառնալ բնականոն կյանքի: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նախարարը նշեց՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ևս պատրաստվել է «AstraZeneka» պատվաստանյութով:

«Պատվաստումների գործընթացը այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկն է և պատվաստման տեմպերը էականորեն ազդելու են տարբեր երկրներում ներքին կարգավորումների, տուրիզմի և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա և միանշանակ քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել և խրախուսել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ հատուկ են ընտրել «AstraZeneka»-ն, քանի որ տվյալ պատվաստանյութի մասին շատ է ապատեղեկատվությունը:

«Որքանով ինձ է հայտնի մոտավոր 200 միլիոն դեպքից ընդամենը վատթար դեպքեր եղել են ընդամենը մի քանի տասնյակ»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել