Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը
12:52 - 28 ապրիլի, 2021

Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը

Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը: Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպությունը:

«Կազմակերպության նպատակներից է՝ սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը։ Միության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

««ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։ Կազմակերպությունը գործում է երկրի ողջ տարածքում (հասցե՝ Երևան, Պուշկինի 19, 4 հարկ, հեռախոսահամար՝ 011540045)։

 

Կազմակերպության նպատակն է

-պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը,

-սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը,

-ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, նրա դինամիկ զարգացումն ապահովելը,

-պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, դատական ատյաններում սպասարկելը։

Կազմակերպությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող պահեստազորի սպաների առաջ»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել