ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց
12:06 - 28 ապրիլի, 2021

ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց

Ընտրությունների անցկացման համատեքստում եկեք ընդգծենք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունների շրջանակը։ Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության, ինչպես նաև ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, լավագույն օրենսդրություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

Մակունցն իր խոսքում նշեց, որ ընտրությունների կազմակերպման համատեքստում՝ հատուկ և առաջնային կարևորագույն դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողվոը, կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ։ Պատգամավորի խոսքով պետք  է հստակ առանձնացվեն թե՛ որն է Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում։ Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ աշխատանքներ չեն կատարվում հանրապետության նախագահի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետներում ստորագրի փոփոխությունների փաթեթները և առարկություններ չունենա, Մակունցն ասաց․

«Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել,որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին ես և իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլ նաև ներկայացրել ենք ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը։ Ինչպես գիտեք, ԸՕ-ն մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք 3 մասի՝ համամասնական ցուցակների հետ կապված,որն արդեն ընդունվել է, երկրորդ՝  այսօրվա մեր քննարկման առարկան, և երրորդը՝  արդեն կլինի մյուս փաթեթը։ Այո՛, ես անձամբ նախագահի աշխատակազմին եմ ուղարկել այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտութուն լինի նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ մեն պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ և նաև ի գիտություն ընդունել բովանդակային առումով իրենց դիտարկումները։ Այդ առումով դեռևս արձագանք չեմ ստացել»։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել