Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի |armtimes.com|
17:58 - 27 ապրիլի, 2021

Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի |armtimes.com|

armtimes.com: «Արցախա-ադրբեջանական պատերազմի  հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին»:

Այս մասին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին՝ առաջի՞ն անգամ է տեսահաղորդագրությունների այս մեթոդն օգտագործվում, Ամատունին  դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: 

«Մենք աշխատում ենք կապի որակի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ: Ամեն բան կախված է նաև գործընթացում ընդգրկված իշխանությունների համաձայնությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել