Մեղրիի մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է դրա գործունեության հետ անհամատեղելի խախտումների պատճառով․ ՊԵԿ նախագահ |tert.am|
12:39 - 27 ապրիլի, 2021

Մեղրիի մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է դրա գործունեության հետ անհամատեղելի խախտումների պատճառով․ ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am: Անդրադառնալով հարկերի հավաքմանը՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց․ «2020-ի առաջին եռամսյակին մենք ունեցել ենք 4 տոկոս տնտեսական աճ՝ այն պայմաններում, որ 2021-ի առաջին եռամսյակում արդեն, ըստ նոր հրապարակված տվյալների, մենք ունենք տոկոս անկում։ Այսինքն՝ տվյալ իրավիճակում, մենք հավաքել ենք նույն հարկային եկամուտները 4 տոկոս տնտեսական աճի և 2 տոկոս տնտեսական անկման պայմաններում»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ առաջիկա եռամսյակի մասին կանխատեսումները և հարկային եկամուտների առաջադրանքը բավականին պարտավորեցնող են, քանի որ հարկային եկամուտների սպասումները փոխվել են՝ տարեկան կտրվածքով ավելացնելով 40 մլրդ դրամով։

Անդրադառնալով Մեղրիի մաքսային պահեստի լիցենզիայի դադարեցմանը՝ Հովհաննիսյանը պարզաբանեց, թե այդ մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ։

«Իմ հրամանով՝ մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է, կշտկեն, կվերանայենք։ Տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի աշխատել, և մի շարք այլ խախտումներ են արձանագրվել։ Մյուս մաքսային պահեստներում ևս առաջացել են խնդիրներ, ժամանակ է տրամադրվել, որ լուծվեն, խախտումների տեսակից ելնելով՝ ենթակա չեն եղել դադարեցման։

Անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների։ Որոշումներն իմ հրամանով են ընդունվում»,-ասաց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել