Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս կգա մինչեւ մայիսի վերջը |armenpress.am|
11:39 - 27 ապրիլի, 2021

Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս կգա մինչեւ մայիսի վերջը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մինչեւ մայիսի վերջը կավարտի Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ընթացակարգերը՝ պահպանելով ստատուս-քվոն: Այդ մասին հայտնել Է Վիեննայի բանակցություններում (նվիրված Էր ռազմական անվտանգության եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին) ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը՝ հանդես գալով Բաց երկնքի հարցերի կոնսուլտատիվ հանձնաժողովի (ԲԵԿՀ) 85-րդ նստաշրջանի նիստում:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը «հաշված օրերի ընթացքում» ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծ կներկայացնի նախագահին, իսկ հետո փաստաթուղթը կներկայացվի Դաշնային ժողովի քննարկմանը: Բաց երկնքի պայմանագիրը (ԲԵՊ, The Treaty on Open Skies) ստորագրվել Է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիի 26-ին, ներկայում դրա մասնակիցներ են հանդիսանում 34 երկրներ: Նրանք կարող են միմյանց տարածքների շուրջ թռիչքներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Մոսկվան հնարավոր Է համարել իր վերադարձը համաձայնագրին, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել