«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան
 |civilnet.am|
19:26 - 26 ապրիլի, 2021

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան |civilnet.am|

civilnet.am: «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

«ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում, ոչ մի դեպքում։ Ասում են՝ պառլամենտական ընդդիմությունը թող անպայման թեկնածու առաջադրի, մոռանում են շատ կարևոր մի պահ․ ես հիշեցնեմ, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք վերընտրվելու իր 83 պատգամավորների կողմից։ Այդ պարագայում մեկ տարվա ընթացքում գոյություն չունի իրավական ոչ մի լծակ, օրինակ՝ անվստահություն հայտնեն կամ պահանջներ դնեն։ Պառլամենտական քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում, իշխանության ձեռքերը կարձակվեն, որ անեն այն ամենը, ինչ ուզում են,- ասաց Աբովյանը։  

«Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու ենք միայնակ, ցուցակը գլխավորելու է, իհարկե, պարոն Ծառուկյանը, և մեր վարչապետի թեկնածուն նա է։ Մենք գնում ենք հաղթելու»,- հավելեց ԲՀԿ պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել