Կանադան ուսումնասիրում է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին սարքավորումներ վաճառելու սահմանափակումների խնդիրը
19:10 - 26 ապրիլի, 2021

Կանադան ուսումնասիրում է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին սարքավորումներ վաճառելու սահմանափակումների խնդիրը

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել տարածաշրջանում առաջացած նոր անվտանգային սպառնալիքները:

Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար: Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել