Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|
15:32 - 26 ապրիլի, 2021

Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ:

Այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը:

Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար:

«Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե' քաղաքականապես, թե' մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը:

Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից:

«Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի Արտաքին գործերի նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել