Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|
13:33 - 26 ապրիլի, 2021

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

1lurer.am: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Նա շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում:

«Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել:

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել