Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է՝ ԵՄ տարածքում երբ կվերսկվեն ուղևորությունները և որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել Միության անդամ երկրներ |tert.am|
11:05 - 26 ապրիլի, 2021

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է՝ ԵՄ տարածքում երբ կվերսկվեն ուղևորությունները և որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել Միության անդամ երկրներ |tert.am|

tert.am: Զբոսաշրջիկները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան մուտք գործել Եվրամիություն:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է The New York Times-ը:

«Մի բան պարզ է՝ ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն անվերապահորեն կընդունեն բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են գործակալության կողմից հաստատված դեղամիջոցներով»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարը նշել է՝ հավանականություն կա, որ ամառվանից ԵՄ տարածքում ուղևորությունները կարող են վերսկսվել: 

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել