Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
12:15 - 25 ապրիլի, 2021

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասվում է ՊՆ տարածած հերքման տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել