Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին |armenpress.am|
19:50 - 24 ապրիլի, 2021

Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան ժամանած Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ: Լըմուանը նշեց, որ այդ հանդիպումն իր համար շատ կարևոր և նշանակալից է եղել:

«Ես, ի թիվս այլոց, նաև ցանկանում էի հանդիպել 5 ռազմագերիների ընտանիքիների անդամների հետ, որովհետև Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համատեղությամբ իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ապրիլի 13-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: Հայտարարություն, որում առանձնահատուկ շեշտադրությամբ նշվում էր՝ միջազգային համաձայնագրի դրույթներին համաձայն՝ ամենաշտապ կերպով հայկական կողմին ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ»,- ասաց Լըմուանը:

ԱԳ պետքարտուղարը հայտնեց, որ հանդիպման ընթացքում փորձել են հարազատներից հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ իրենց գերի հարազատների վերաբերյալ:

«Փորձեցի նրանց բոլորին փոխանցել ուղերձ, որ մենք պետք է ուժերին ներածի չափով մեր օժանդակությունը փորձենք ցուցաբերել, որպեսզի վերջիններս կարողանան այս հարցն իրենց համար փարատված համարել»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել