Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|
18:15 - 24 ապրիլի, 2021

Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մաքսիմ Պաշկովսկու խոսքով՝ ցանկացած ցեղասպանություն, որպես ազգային հատկանիշով բռնության լայնածավալ դրսևորում, անդառնալի ողբերգություն է ինչպես ազգի պատմության մեջ, որը տուժել է, այնպես էլ այն ազգի, որն իր պատմության մեջ թույլ է տվել նման հանցագործություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ աջակցում է ցեղասպանության կազմակերպիչների դատապարտմանն ուղղված գործողություններին:

«Եթե ապացուցողական բազան հավաքված է, մարդկությունը պետք է սովորի նման ողբերգությունից քաղել առավելագույնը, որպեսզի չկրկնի դրանք ապագայում։ Ինձ, որպես Ուկրաինայի պատգամավոր, դժվար է խոսել թուրքական կառավարության միջազգային որոշումների հեռանկարների մասին, բայց դժվար թե որևէ մեկը վիճարկի հակամարտությունների դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտությունների լուծման գերակա միջոց: Թե ինչի կարող է հանգեցնել ռազմական սցենարի հետ խաղալը, մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել մարդկության պատմության մեջ։ Ռազմական գործողությունները կարող են հակամարտության մեջ ներքաշել երկիրը մինչև այն ժամանակը, երբ նրանք կգիտակցեն, որ պատերազմն ու մահը բանակցությունների վարման մեթոդ չեն»,- նշեց ուկրաինացի պատգամավորը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթը արտասանելու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի համար:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի շատ ժողովրդավարական կառավարությունների համար՝ իրենց գնահատականը տալու մեկդարյա վաղեմության իրադարձություններին»,- ասաց ուկրաինացի պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել