Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել |azatutyun.am|
16:58 - 24 ապրիլի, 2021

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել |azatutyun.am|

azatutyun.am: 2019 թվականից Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արչիլ Թալաքվաձեն հրաժարական է տվել։ Նրան փոխարինելու համար իշխող «Վրացական երազանք»-ը առաջադրել է փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող 48-ամյա Կախա Կուչավայի թեկնածությունը։

«Մենք որոշել ենք ռոտացիա անցկացնել։ Այժմ, երբ խորհրդարանում արդեն ընդդիմադիրներ կան, կարծում եմ, որ իմ տեղը դահլիճում է՝ գործընկերներիս կողքին, այլ ոչ թե խոսնակի դերում»,- հայտարարել է Թալաքվաձեն՝ հրաժարականը պայմանավորելով ներքաղաքական ճգնաժամի հարցով բանակցությունների հաջող ավարտով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել