Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|
16:57 - 24 ապրիլի, 2021

Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Աշխարհը ոգեկոչում է սպանված, խոշտանգված, սովից մահացած 1,5 միլիոն մարդկանց հիշատակը, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև «սխալ» ազգությունն ու «սխալ» հավատքն էր: Դա մանրակրկիտ և ծրագրված սպանություն էր, որը տևել է 2 տասնամյակ:

1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում մեկ գիշերվա ընթացքում, հարյուր հազարավոր մտավորականներ, հոգևորականներ, գրողներ, փիլիսոփաներ և արվեստագետներ ձերբակալվեցին. այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին, նրանք, որոնք կարող էին իրենց ետևից տանել: Նրանք գրեթե բոլորը սպանվել են:

Նախապես թուրք զավթիչները զորակոչում էին բանակ և գնդակահարում հայ զինվորականներին: Ցեղասպանության ծրագրի այս երկու փուլերից հետո մնացածները՝ կանայք, երեխաներ, ծերեր, բռնի կերպով քշվում էին իրենց հայրենի երկրից և տարվում էին անապատ: Վերաբնակիչների մեծ մասը մահանում էր սովից և հիվանդությունից: Գրեթե ոչ ոք տեղ չի հասել:

Նրանք, որոնք կարողացան փախչել, ցրվեցին օտար երկրներով և ընդմիշտ կորցրեցին իրենց հայրենիքը:

Այդ ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և հասարակությունը միայն անհանգստություն էր հայտնում:

Դա ձեզ ինչ-որ բան չ՞ի հիշեցնում: ..

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տալիս. «Ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը»: Պատասխանը Հոլոքոստն էր:

Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա սարսափելի և, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս `1995 թվականին` հայ ժողովրդի ողբերգությունից 80 տարի անց, մեր և ձեր կյանքի ընթացքում:

Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի հետո դատապարտել հանցագործությունը, ցանկացած հակամարտության և վեճերի նման «լուծման» անթույլատրելիության մասին հայտարարել և քաղաքական պարտավորություններ ստանձնել:

Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է միջազգային մակարդակով`Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

Հայերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչվել է որպես Ցեղասպանություն և դատապարտվել է 30 երկրի կողմից, այդ թվում ՝ Եվրամիության հիմնական երկրների, 29 նահանգների և շրջանների կողմից:

Ողբերգության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականին,  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է հայկական պատարագ: «Չարը քողարկելը կամ ժխտելը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»,-ասել է Հռոմի պապը:

Ուկրաինան «Երկնային հարյուրյակի» արյունով է շահել դեպի Եվրամիություն տանող ճանապարհը: Սպանվածներից առաջինը Ուկրաինայի հայրենասեր որդին էր`հայազգի Սերգեյ Նիգոյանը:

Հետ մղելով ագրեսիան երկրի արևելքում, պայքարելով իրենց երկրի՝ Ուկրաինայի համար, ուկրաինահայերը կյանքը զոհել են զինված ուժերում, Ազգային գվարդիայում, ՆԳՆ-ում, կամավոր գումարտակներում»,-գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել