Նոր երկրաշարժ Երևանից 16 կմ հարավ-արևելք. ցնցումները զգացվել են Լանջազատ գյուղում
13:44 - 24 ապրիլի, 2021

Նոր երկրաշարժ Երևանից 16 կմ հարավ-արևելք. ցնցումները զգացվել են Լանջազատ գյուղում

Սույն թվականի ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 12:13-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին, ժամը 08:13-ին)  Երևան քաղաքից` 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել