Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան
13:15 - 24 ապրիլի, 2021

Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ։

«Աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը:

20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար: Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա:

Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը:

Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը:

Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը:

Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - ասված է Ծառուկյանի ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել