Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|
12:44 - 24 ապրիլի, 2021

Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում: Այս մասին պատգամավորը նշել է տեսաուղերձում:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ Այդ օրը մենք հիշատակում ենք երիտթուրքերի շարժման կողմից 1915-1923 թթ․ սպանված մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերին։ Այս ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ամբողջ միջազգային հանրության կողմից։ Միայն աշխարհի 29 երկրներ է հաստատել քրիստոնեական պատմության այս դաժան էջի լրջությունը։ Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում»,- նշել է պատգամավորը:

Լուիզա Ռեջիմենտին ընդգծել է, որ ցավալի այս օրն իրենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին են:

«Որպես Իտալիայի ներկայացուցիչ, կցանկանայի հիշատակել ցեղասպանության դատապարտումը, որը դեռևս իր ընթացքի մեջ է, և վերապրած հայերին մեծագույն սիրով ընդունելությունը, ովքեր ժամանակի ընթացքում հանդիսացել են մեր երկրում ինտեգրման հիանալի օրինակ: Հետևաբար, ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք»,- եզրափակել է Ռեջիմենտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել