Հադրութի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն․ 3 աճյուն ադրբեջանական կողմն է փոխանցել
17:28 - 23 ապրիլի, 2021

Հադրութի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն․ 3 աճյուն ադրբեջանական կողմն է փոխանցել

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել