ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|
16:57 - 23 ապրիլի, 2021

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրելու և ՍԴ ուղարկելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը:

Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ-ն հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել:

«Ստացվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը չի պատասխանել հարցին, թե ինչու է Արմեն Սարգսյանը դիմել Սահմանադրական դատարան, միայն ընդգծել է, որ իրենք մայր օրենքի հետ անհամապատասխանություն չեն տեսնում:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և ապրիլի 22-ին դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել